Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մարդկային տաճար

Մարդկային տաճար
18.08.2025 | 21:59
Օգոստոսի 19
Տե’ր, սիրում ու երկրպագում եմ Քեզ:
Խոնարհվիր իմ առջև: Պաշտամունքը աղերսանք չէ, թեպետ երկուսն էլ արտահայտում են մարդու այլազան կարիքները, որ ակընկալվում է Ինձնից:
Խոնարհվեք երկրպագությամբ. ճանաչելով ոչ միայն Իմ մարդեղությունը, այլ նաև` Իմ Աստվածային վեհությունը:
Երբծնկի իջնեք Իմ առաջ մեծ խոնարհությամբ, Ես կասեմ ձեզ, որ երբ հագա մարդկային մարմինը, Իմ միակ ցանկությունն այն էր, որ մարդկայինը բարձրացնելով` Իմ Աստվածությանը հավասար անեմ:
Աշխարհը Ինձ տվեց իր ունեցած լավագույնը՝մարդկային տաճարը, պարփակելու համար Իմ Աստվածությունը, իսկ Ես շնորհեցի իրեն կարողությունը, որ ունենա աստվածային զորություն, աստվածային սեր, աստվածային ուժ, որոնք մշտապես պիտի արտահայտվեն երկրի այն զավակների մեջ, ովքեր կընդունեն Ինձ, իրենց սրտերը կբացեն Իմ առաջ և հետամուտ կլինեն ապրել նմանությամբ Իմ կյանքի:
ՈՒրեմն խոնարհ հոգով ծնկի գալը ձեր հայացքն ուղղում է երկինք` ցույց տալով արտացոլվող այն վեհությունը, զորությունը, գեղեցկությունը, որ կարող են ձերը լինել: Իմացեք, որ Իմ տալը չափ չունի, այլ ձեր ընդունելն է միայն սահմանափակ:
ՈՒրախացեք հրաշալի այն իրականության համար, ինչին կանչված եք դուք, ինչը կարող եք տեսնել աղոթքի ընթացքում, վերահասու լինել Իմ ուժի զորությամբ և լցվել դրան հասնելու ու տիրանալու ցանկությամբ:
Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ